«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձր մակարդակի, այդ թվում եւ Սյունիքում, որտեղ մարդիկ անգամ իրենց համակրած թեկնածուին ձայն չեն ցանկանում տալ միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ից է, ասաց. «Դա լրիվ վրացական պադխոդ է ձեր կողմից։ Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են՝ վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես»։
– Ըստ Ձեզ՝ լա՞վ է մեր երկրի վիճակը։
– Երկրի վիճակին ոչինչ էլ չի եղել, սեպտեմբերի 21-ը ցույց տվեց, որ ունենք հզոր պետություն եւ, ընդհանրապես, երկրի սահմանների անվտանգությունից սկսած… սոցիալական խնդիր բոլոր երկրներում կա։ Այս ճգնաժամը ոչ միայն Հայաստանը ունի, Եվրոպայում 10-20 հատ գործարաններ են փակվում, մենք չենք կարող, եթե աշխարհով մեկ ֆինանսական ճգնաժամ է, մտածենք, որ մեզ մոտ պետք է ամենալավը լինի, իհարկե, դա հնարավոր չի եւ չի կարող լինել։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է ասի, թե լավ տղա ես, բայց ափսոս, որ ՀՀԿ-ից ես, այդպիսի բան, ով որ արել է, գլուխը պատին է տվել։
– Ըստ տարածված տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել՝ անելու ցանկացած կադրային փոփոխություն։ Խոսակցություններ կան, որ առաջիկայում Կարապետյանը նաեւ մարզպետներից մի քանիսին է փոխելու եւ առաջին հերթին՝ հենց Ձեզ։
Կարդացեք նաև
– Ես չգիտեմ՝ նման բան կա, թե չկա, բայց ամեն դեպքում, երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի։ Եթե չեն ուզենա՝ աշխատեմ, չենք աշխատի, եթե կուզենան, կշարունակենք աշխատել, դրա մեջ տրագեդիկ բան չկա։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում