Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այս պահին չկա իշխանությանը հակակշիռ ընդդիմադիր քաղաքական ուժ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 04,2016 11:27

Կիրակի Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքները քաղաքական ուժերը երկար կվերլուծեն։ 2017 թվականի համապետական ընտրություններից առաջ այս վերլուծությունը կարեւոր է պոտենցիալ մասնակիցների համար՝ ռազմավարական եւ մարտավարական դիրքերը ճիշտ գնահատելու համար։

Առանձին քաղաքական ուժերի պրիզմայից զատ, սակայն, այս արդյունքները երկրում ֆունդամենտալ խնդրի վերջնական արձանագրումը դարձան։ Հայաստանում այս պահին չկա իշխանությանը հակակշիռ ընդդիմադիր քաղաքական ուժ։ Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու քաղաքական գործընթացները ցույց են տվել, որ մեր երկրում մարդիկ ընտրում են միայն այն քաղաքական ուժերին, որոնք տեսանելի եւ շոշափելի իշխանություն ունեն։

Ավելորդ է ներկայացնել ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ), ՀՅԴ-ի իշխանական արմատներն ու ներկայում ունեցած իշխանական լծակները։ Գյումրիում նրանցից բացի փոքրիկ հաղթանակ է տարել նաեւ «Գալա» կուսակցությունը, որը թեեւ Սերժ Սարգսյանի իշխանությանը ընդդիմադիր կուսակցություն է, սակայն տեղական չափանիշներով կոնկրետ իշխանության կրող է (ստեղծվել է 15 տարուց ավելի Գյումրիում գործող եւ արդեն մեծ կորպորացիա դարձած հեռուստաընկերության ներուժի վրա)։

Վանաձորում երկրորդ տեղ է զբաղեցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի առաջին դեմքը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վերջին 4.5 տարիների ընթացքում վանաձորցիների համար կոնկրետ իշխանության կրող է եղել (նախագահական ընտրություններին այս պահին չանդրադառնանք, որովհետեւ դրանց վերլուծությունն այլեւս ոչնչով չի օգնի)։

Հայաստանում ժողովուրդը մերժում է նաեւ հեղափոխական ճանապարհը, ինչի վերջնական ապացույցն էին «Սասնա ծռերի» շուրջ իրադարձությունները։ Այս իրավիճակին կարելի էր նորմալ վերաբերվել, եթե չլիներ չնչին հանգամանք. ժողովուրդը ծանր է ապրում, դժգոհ է իշխանությունից, եւ ամեն երկրորդ խոսքը էս երկրում ինչ-որ բան փոխելու մասին է։ Եթե այս հանգամանքն էլ մի կողմ թողնենք, ապա դասական քաղաքագիտության տեսակետից էլ նորմալ չէ, երբ պետության մեջ չկա իշխանությանը հակակշիռ մեկ ընդդիմություն, եւ դրա փոխարեն կան ընդդիմություններ, որոնք,իշխանությունից տարբեր ժամանակահատվածներում պոկված արբանյակներ են։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31