Գյումրիում «Բալասանյան դաշինքը» հավաքել է 14 հազար 987, նրան ամենամոտ գտնվող ԲՀԿ-ն՝ 9 հազար 344 ձայն։ Բոլոր ընդդիմադիրները միասին հավաքել են ավելի քան 25 հազար ձայն, կոալիցիան՝ 17 հազար 300։ Կարո՞ղ էր «ընդդիմությունը» միավորվել եւ հաղթել։ Վանաձորում ՀՀԿ-ն տարել է 14 հազար 899 ձայն, նրան ամենամոտը «Լուսավոր Հայաստանն» է՝ 10.899 ձայնով։ «Ընդդիմության» միասնական ձայները կազմում են 22 հազար, կոալիցիայինը՝ 17 հազար։
Պարզապես «ընդդիմությունը» փոշիացրեց փոփոխությունների սպասող ժողովրդի ձայները։ Արդեն քանի տարի է՝ ընտրությունների նախաշեմին «ընդդիմությունը» կոչ է անում միավորվել, միասին պայքարել, նշում են, թե կարեւորը համակարգային փոփոխություններն են, այլ ոչ թե անձերը, իսկ երբ գալիս է ցուցակ կազմելու ժամանակը, այդ անձերը հանկարծ մեջտեղ են գալիս, ու սկսվում է պայքար՝ ով է ավելի լավ ընդդիմություն, ով է դրածո, ով է խաղում իշխանության խաղերը։ Պատկերավոր ասած՝ յուրաքանչյուրն իր հորթն է կցում սայլին ու դուրս գալիս իշխանական եզի դեմ։
Ժողովուրդը հիասթափվեց նաեւ՝ ընտրությունից առաջ «ընդդիմության» գզվռտոցը տեսնելով։ Այս ամենը նրան հաղորդեց «ոչինչ չի փոխվելու»-ի տրամադրություն։
Ընտրությանը քիչ մասնակցելու պատճառներից մեկն էլ հիմնական կողմնորոշիչ ընտրակաշառքի բացակայությունն էր։ Այս անգամ ընտրակաշառքի մասին հայտարարություններն այդքան մասսայական չէին, իսկ մարդիկ սովոր են փողով կողմնորոշվել։ Հարեւանս ասում է. «Որ փող չեն տվել, ընտրությունները վավեր կհամարե՞ն»։ Այսինքն, ցավալիորեն, ընտրակաշառքը կարծես ստանում է օրինական բնույթ։
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում