2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:
ՀՀ դատախազություն