Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած «Երեւան օփենում» այսօր կայացավ երկրորդ տուրը:
Տասը երկրների շուրջ 140 շախմատիստներից 34-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Նրանց թվում է հայկական շախմատի գործող լեգենդ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որը չնայած ժամանակակից շախմատի համար պատկառելի տարիքին եւ այն հանգամանքին, որ վաղուց արդեն խաղատախտակների առջեւ ակտիվ գործունեություն չի ծավալում, չի կորցրել պայքարելու կրակը եւ օրինակ է այսօրվա երիտասարդների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ