Գյումրու գեղարվեստի ուսումնարանում տեղակայված թիվ 34/74 ընտրատեղամասում «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձը եղել է Սամվել Բալասանյանի կինը՝ տիկին Ռինան։ Մեր այս տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ Անահիտ Գրիգորյանը, որը ԲՀԿ ցուցակի առաջին համարը գլխավորող Վարդևան Գրիգորյանի քույրն է։ Նա ասաց, որ Սամվել Բալասանյանի կինը վաղ առավոտից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը՝ ամենավերջին քվեի հաշվարկը, այսինքն` մոտ 12 ժամ անընդմեջ մնացել է ընտրատեղամասում։ Թեև կուսակցությունը իրավունք ունի տվյալ ընտրատեղամասում փոխել իր վստահված անձին, սակայն տիկին Ռինան ամբողջ օրն անձամբ է հետևել անցուդարձին։
Ի դեպ, սա այն ընտրատեղամասն է, որտեղ սովորաբար քվեարկում է Սամվել Բալասանյանը։ Նշենք, որ թեև «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր Սահակ Սահրադյանը բազմիցս նշել է, որ ինքը մոտ հարաբերությունների մեջ է Սամվել Բալասանյանի որդու՝ Միքայելի հետ, այդուհանդերձ մեր մատնանշած փաստը մեկ անգամ ևս հաստատում է գյումրեցիների այն քննադատությունը, թե «Գյումրեցու ոգի» կուսակցությունը Սամվել Բալասանյանի ստեղծածն է։
Նկատենք, Գյումրու ընտրատեղամասերում բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս՝ ուղղորդելով քվեարկել կամ «Բալասանյան դաշինքի» կամ «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին, քաղաքացիներն էլ նույն քվեաթերթիկի վրա քվեարկել են թե՛ «Բալասանյան դաշինքի», թե՛ «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին՝ այսպիսով ակամա վատություն անելով պարոն Բալասանյանին․ անվավեր դարձնելով քվեաթերթիկը։ Գյումրու տարբեր ընտրատեղամասերում հաշվարկին մասնակցած լրագրողները ականատես են եղել քվեարկության այս տեսակին։
Կարդացեք նաև
Հ․Գ․Հանձնաժողովականները Սամվել Բալասանյանի կնոջը բնութագրեցին որպես կիրթ, համեստ ու ինտելիգենտ անձնավորության, որի հետ անչափ հաճելի է եղել շփվելը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ուրեմն, վսյո, էլ բալասանյանի կինը չէ, ոգու կինն է