Արդյոք կառավարության այսպիսի արագ փոփոխությունները բացասաբար չե՞ն անդրադառնում պետական ծրագրերի վրա, որոնք կոչված են բարեփոխելու մեր քաղաքացիների կյանքը. մեր հարցին ի պատասխան, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասաց.
«Եթե, ինչպես այլ երկրներում, ինստիտուցիոնալ առումով կառույցներն ուժեղ են, ապա դա էական հետք չպետք է թողնի, բայց Հայաստանում այդպես չէ: Նույն նախարարությունների ներսում նաեւ ծառայությունները, վարչություններն այդ պրոֆեսիոնալիզմը եւ այդ մտածելակերպը չունեն: Այ հիմա, երբ էկոնոմիկայի նախարարությունը դարձավ ներդրումների եւ ձեռնարկատիրության նախարարություն, ես համոզված եմ, որ համարյա կադրերը նույնն են մնալու եւ միայն անուններ են փոխվելու:
Նույն մարդիկ հնարավոր է առաջ զբաղվում էին ենթադրենք` արդյունաբերության զարգացման վարչության աշխատանքներով, հիմա այն կդառնա ձեռնարկատիրության, ՓՄՁ-ների վարչություն եւ այնտեղ նույն մարդիկ կմնան աշխատելու, բայց անունը կդնեն, որ հիմա զբաղվում են ներդրումների, ձեռնարկատիրության զարգացմամբ: Բայց մարդն իր մտածելակերպով, իր գիտելիքներով ու կարողություններով այդքան ունիվերսալ չի կարող լինել»:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ