Ինչպես հայտնի է, օգոստոսի 12-ին Գյումրու ավագանու որոշմամբ Գյումրու պատվավոր քաղաքացի էր շնորհվել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, որը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ու Գյումրիում ամեն տարի կազմակերպվող «Վերածնունդ» փառատոնի հիմնադիրներից է: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել Գյումրիում, ԳԱԼԱ կուսակցությունն էր նախաձեռնել էր ստորագրահավաք ընդդեմ ավագանու այս որոշման, որին միացել էին 1800 քաղաքացի։
«Վաղը շատ կարևոր օր է, 1800 քաղաքացի իրենց ստորագրությունն են դրել Լևոն Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մեր նախաձեռնության տակ։ Եվ փաստորեն Սամվել Բալասանյանը որոշեց, որ ավագանու արտահերթ նիստը լինելու է վաղը՝ ամիս 4-ին, ընտրություններից հետո»,- այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը՝ կոչ անելով ավագանու հին անդամներին, որոնք չեն վերընտրվել, գալ ու «մաքրագործվել», ըստ բանախոսի, սա նրանց վերջին շանս է։
Մանրամասները` տեսանյութում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ