Կարեն Աբազյանը շուրջ 10 օր առաջ զբաղեցրել է խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնը: Այդ համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր:
Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում անկուսակցական Կ. Աբազյանից բացի համայնքի ղեկավարի թեկնածու էին 6 հոգի, որից 4-ը՝ ՀՀԿ անդամ, մեկը՝ «Լուսավոր Հայաստան » կուսակցության անդամ, մեկն՝ անկուսակցական: Կ. Աբազյանին հարցրինք, թե թեկնածուներից քանի՞սն է իրեն շնորհավորել համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա ասաց, որ 6 թեկնածուներից 3-ը իրեն շնորհավորել են:
Համայնքի նորընտիր ղեկավարը հայտնեց, որ իր առաջնահերթ խնդիրներից է գործունյա աշխատակազմի ձեւավորումը: Այդ հարցը կարեւոր է նաեւ այն առումով, որ խոշորացված համայնքը ներառում է սահմանամերձ 9 բնակավայր՝ իրենց բազում խնդիրներով:
Կ. Աբազյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի որոշ աշխատողներ, ովքեր հայեցողական պաշտոն էին զբաղեցնում, սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Նոյեմբերյանի քաղաքապետարանում աշխատող համայնքային ծառայողներին ծանուցվել է, որ նրանք ազատվելու են աշխատանքից, նոր ձեւավորվող համայնքապետարանի աշխատակազմում կարող են աշխատանքի անցնել նոր հիմունքներով, մրցութային կարգով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ