Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը կմասնակցի տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքի քննությանը

Հոկտեմբեր 03,2016 19:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 3-ին քննվում էր Կարո Եղնուկյանի դատախազի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը:

Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց բողոքը, որտեղ նշում է դատախազը անգործություն է դրսեւորել եւ որոշումն անհիմն է եւ անօրինական: Նա ընդգծեց, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը շինծու է եւ արհեստական:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրել էր միջնորդություն, որպեսզի իր պաշտպանյալը եւս մասնակցի դատական նիստին: Ըստ նրա, նա իրավունք ունի գտնվել իր դատական նիստին, պարզաբանումներ ներկայացնել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստին Եղնուկյանը ներկա կգտնվի:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տեսականօրէն,
    զուտ եւ միայն տեսական, վարկածային մակարդակի վրայ,
    ոեւէ մէկը չկա՞, որ բարեհաճի գոնէ բացատրել թէ ի՞նչ հիման վրա է որ, այսպիսի պարագաներու, կ’որոշվի տեսակցությունների արգելանք…

    ես անշուշտ կարող եմ բացատրել,
    սակայն իմ գործս չէ այդ

    չեմ հաստկանում սակայն թէ ինչու թղթածրարի պատասխանատու փաստաբանները, երկու կողնէն, հանրությունը – եւ հաւանաբար ամբաստանեալն ու իր ընտանիքը իսկ – չեն լուսաբանում, այս մասին

    անշուշտ կարող է նաեւ լրագրող մը կատարէ այդ տարրական լուսաբանումը, «փորձագետի» մը միջոցաւ, որու պակասը չկա Հայաստանում…

    ամէն բան ընթանում է ոնց որ հանելուկի խաղ լիներ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31