Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Վիգեն Սարգսյանին դա կհաջողվի»

Հոկտեմբեր 03,2016 19:07

Գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Վիգեն Սարգսյանի՝  պաշտպանության նախարար նշանակելը դրական համարեց:

Թե ինչպիսի նախարար կարող է լինել պարոն Սարգսյանը,  Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Բանակը միայն նախարարը չէ, բանակի ուղեղը գլխավոր շտաբն է: Նախարարը ռազմաքաղաքական դեմք է, եւ նա ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում: Նորմալ է, որ նրան են նշանակել, եւ ամենեւին պարտադիր չէ ռազմական դեմք լինի: Շատ երկրներում այդպես է, ուղղակի քաղաքական, ռազմաքաղաքական  դեմք են նշանակում պաշտպանության նախարարի պաշտոնում»:

Արկադի Տեր-Թադեւոսյանի  խոսքերով՝ Վիգեն Սարգսյանի գործն ավելի շատ լինելու է քաղաքական ուղղվածության.«Որպեսզի աշխարհին համոզի մեր երկրի քաղաքականությունը: Դա Վիգեն Սարգսյանին կհաջողվի»:

Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, որը ռազմական կրթություն չունի, ռազմական գործողությունների չի մասնակցել, պատերազմական իրավիճակում կարո՞ղ է արագ,  ճիշտ եւ ռազմավարական  որոշում կայացնել, թե՞ նման դեպքերում ՀՀ նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետք է որոշի, մեր այս հարցին գեներալ-մայորը պատասխանեց.«Ամեն դեպքում բոլորը հարցերը որոշելու է գլխավոր շտաբը, կամ  նախարարն ու  նախագահը»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը Մովսես Հակոբյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  նշանակելու մասին էլ ասաց. «Սա միակ լավ որոշումն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31