Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները:
Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ