Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի 6 անդամները` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը: Քվեարկության արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, իսկ քարտուղար` Հրայր Թովմասյանը:
Հիմնադրամի բյուջեի հավաքագրումը մեկնարկելու է 2016 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն