«Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջերս, այն ունի իր մոտեցումները, թե ինչպիսի՞ մոտեցումներ է ձևավորում Վանաձորում`կքննարկենք, կտեսնենք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը`պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» հետ հնարավոր համագործակցությանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» «Հայկական վերածնունդին» եւ ԲՀԿ-ին առաջարկել է Վանաձորում կոալիցիա կազմել եւ միասին քաղաքապետ ընտրել:
«Հայկական վերածնունդում» ընդհանրապես համագործակցությունը միշտ դիտարկում են, որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը, չեն կարծում, որ համագործակցությունը զուտ իրավիճակային պիտի լինի: «Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերում, իրենց տեսակետներն ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»,-ասաց նա:
Վանաձորում եւ Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հարցին էլ նա պատասխանեց. «Ոչ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Չկա այդպիսի բան, այդպիսի խնդիր չկա»:
Կարդացեք նաև
Ընդհանրապես, ըստ Մհեր Շահգելդյանի, ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն պետք է եզրակացություններ անի ՏԻՄ ընտրությունների ընթացքից ու արդյունքներից: Նա կարծում է, որ ուշադրության արժանի է ընտրակաշառքների եւ կեղծիքների մեխանիզմը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ԲՀԿ-ում նման հարց չի քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ