Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Համախմբում»-ը ձախողվեց դեռ չծնված (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2016 16:38

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ կիրակի ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Համախմբում» կուսակցության գրանցած արդյունքին:

«Նախկին արտգործնախարարի նորաստեղծ կուսակցությունը 4 պատգամավորներով, որը լծված էր ամբողջ քարոզչական, տեղեկատվական, կազմակերպչական եւ ֆինանսական ռեսուրսով Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, Գյումրիում հավաքեց նույնքան ձայն, որքան հավաքեց մինչեւ այդ անհայտ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը:

Կարծում եմ՝ քաղաքական հետագա ամբիցիաների համար այս կուսակցությունը օբյեկտիվ հիմքեր չունի գոնե Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների արդյունքով: Չգիտեմ, թե ինչպիսի ռազմա եւ մարտավարություն իրենք կդրսեւորեն ապագայում, բայց այնուհանդերձ, այս փուլում ակնհայտ է, որ այս քաղաքական նախագիծը ձախողվեց դեռ չծնված»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ ընտրությունների որակը բավարարում է Հանրապետական կուսակցությանը, իրենք գոհ են գրանցված արդյունքներից. «Մենք կարծում ենք, որ ժողովրդի տված վստահության քվեն լավագույն պատասխանն է այն հոռետեսներին, որոնք 15 տարի է կանխատեսում են Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական պարտությունները: Ամենակարեւորը, ինչի շնորհիվ մենք կենսունակ ենք, այն է, որ մենք ունակ ենք փոփոխվելու, մենք ունակ ենք, ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, լինել շատ ավելի ճկուն, դինամիկ, ժամանակակից»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31