«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում երեկ կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքից չունի տեղեկատվություն խախտումների, ընտրակաշառքի մասսայական դեպքերի մասին:
Մարտուն Գրիգորյանը, հիշեցնենք, աշխատում էր իշխանական «Բալասանյան դաշինքի» օգտին:
Aravot.am-ի հարցին, որ ԲՀԿ-ն մտադիր է բողոքարկել, քանի որ կարծում են, թե դրա համար հիմքեր կան, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե հիմքեր կան`բողոքարկում, կլինի: Բողոքարկում կլինի`պարզ կլինի պատկերը»: Ընտրախախտումների դեպքերի մասին Մարտուն Գրիգորյանը ծանոթացել է լրատվամիջոցներից ու կարծում է, որ լուրջ բաներ չկային:
Aravot.am-ի հարցին`ինչո՞վ է բացատրում ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Ալյանսի» պարտությունը, պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, այստեղից բոլորը պետք է հետեւություն անեն: Էն, որ բոլորն ասում են`Գյումրին ընդդիմադիր քաղաք է, ով երբ մտքին տեղ դնի`կմտնի Գյումրի ու ընդդիմադիրների ձայները կտանի…ինքնախաբեությամբ զբաղվել պետք չի: Գյումրեցուն չպետք է դնել չհասկանալով ընտրություն անողի տեղ: Դա մեզ համար վիրավորական է»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ