Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբեր 03,2016 16:14

Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ալեքսան Պ.-ին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ալեքսան Պ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում նախապատրաստված նյութերով 13.05.2016թ. ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողի կողմից կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն: Տուժող Ալեքսան Պ.-ն ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ ունենալով բարձր ճնշում՝ տան բակում բերանքսիվայր ընկել է գետնին, ստացել մարմնական վնասվածքներ և քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բուժում ստանալու նպատակով դիմել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն:

Այնուհետև ՀՀ ոստիկանության նույն բաժնի մեկ այլ ոստիկանի կողմից 15.05.2016թ. կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, որից հետո գնացել է տուն, քանի որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նույն օրը ինքը հարևանների կողմից տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական կլինիկա, որտեղից էլ բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացած Ալեքսան Պ.-ի անձնագրի, ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության հիշյալ ծառայողների կողմից կազմված Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների տակ առկա Ալեքսան Պ.-ի ստորագրությունները և ձեռագիր գրառումները էապես տարբերվում են միմյանցից:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31