ermenihaber.am. Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` պատճառը «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցությունն է:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 մլրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:
Նշվում է, որ ծրագրին Թուրքիայի հատկացումը 2015 թվականի համար կազմել է 2 մլն 390 հզ եվրո:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջել էր դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրվող աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան պահանջել էր նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտը թեմայի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ հիշատակի միջոցառման խափանմանն ուղղված այդ նախաձեռնությունը «բռնություն է խոսքի ազատության դեմ»: