Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում վերջին տարիներին աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում Եհովայի վկաները եւ կրոնական այլ հոսանքների ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 3-ին Նոյեմբերյանի կենտրոնում, քաղաքային զբոսայգուց վերեւ «Եհովայի վկաներ» կրոնական հոսանքի ներկայացուցիչ բարետես երիտասարդը եւ աղջիկը կրոնական այդ ուղղության բրոշյուրների տաղավար էին բացել: Նրանք ասացին, որ Երեւանից են ժամանել Նոյեմբերյան: Տաղավարում «Դիտարան» հանդեսը, «Արթնացեք: Հիսուսն իրականում գոյություն ունեցե՞լ է» վերնագրով բրոշյուր եւ այլ գրականություն էր:
Երիտասարդներին հարցրինք՝ սահմանամերձ Նոյեմբերյանի բնակիչները ձեզ վատ չե՞ն վերաբերում: Ասացին՝ ոչ:
Վերջերս Նոյեմբերյան քաղաքի ժամանցի կենտրոններից մեկում կայացավ «Վերածնունդ» հոգեւոր կենտրոնի միջոցառումը: Միջոցառման հրավիրատոմսում գրված էր, որ հանդեսի ժամանակ ներկայացվելու են բժշկություն եւ հրաշքներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ