Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը եւ բնակելի թաղամասերի հրթիռակոծությունները ցույց տվեցին, որ ռուս-ամերիկյան ջանքերն ապարդյուն են: Այս մասին այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա գնահատմամբ` Հալեպում դժոխային իրավիճակ է. «Մեր հայրենակիցներն են տուժում, զոհեր եղան: Հիմա պետք է աշխարհը ոտքի կանգնեցնենք` այդ ութ հազարին փրկելու համար»:
Ըստ դիվանագետի` Սիրիայի խնդրում ոչ մի տերություն այլեւս չի կարող դեր խաղալ. «Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ: Ռազմական քաոսի հարցը ոչ մեկ չի կարողանում լուծել: Այլ է հարցը, որ ցամաքային զորքեր մտցնեին բոլոր պետությունները: Պատկերացրեք` եթե ԻՊ-ն այլեւս ոչ մի զսպող ուժ չունենա` հանձինս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի…»:
Բանախոսը նաեւ նկատեց, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, վտանգավոր է. «ՀՀ-ից 280 կմ-ի վրա է դա տեղի ունենում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ