Սույն թվականի հոկտեմբերի 3-ին` Ծաղկաձորում, մեկնարկեց երիտասարդ գիտնականների «ՄԵԽԱՆԻԿԱ-2016 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը»: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի գիտական խորhուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազզային պոլիտեխնիկական համալսարանը:
Գիտաժողովի ընթացքում հայ և ռուս գիտնականները կներկայացնեն 40 պլենար և 8 ստենդային զեկույցներ` նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն