Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքեց, որ Գալուստ Սահակյանը իր նախագծերը չի դնում շրջանառության մեջ եւ կամայական մոտեցում է ցուցաբերում: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Ձեր ամբողջ տեքստը զրպարտություն է մարդկանց, ասում եք՝ դրեք քվեարկության: Դա հակասահմանադրական է: Իսկ եթե դուք գտնում եք, որ ես մեղավոր եմ, կարգ գոյություն ունի: Ես երբեք մեղքեր չեմ ունենում»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Գալուստ Սահակյանին ասաց. «Դուք նոր եզերքներ եք բացում համաշխարհային խորհրդարանական գործունեության պատմության մեջ, որովհետեւ չլսված բան է, որ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ նախագահը հրաժարվի դնել շրջանառության մեջ՝ պատճառաբանելով, թե դա զրպարտանք է եւ հակասահմանադրական: Կներեք, դուք ոչ Սահմանադրական, ոչ առաջին ատյանի դատարան եք: Եթե կանոնակարգը հստակ սահմանում է, որ եթե պատգամավորը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, կան ընթացակարգեր, որ ԱԺ հանձնաժողովը դիրքորոշում արտահայտի դրա վերաբերյալ: Ես արձանագրում եմ, որ ձեր գործողությունները՝ կապված Զարուհի Փոստանջյանի նախագծերի հետ՝ ուղղակի անառարկելիորեն հակաօրինական են»: Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները, բացի ինձանից: Ես լրիվ հակառակը կասեմ՝ միայն ես եմ զգում: Դուք պիտի կարողանաք կարգին ձեւով ենթարկվել», ասաց Գալուստ Սահակյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ