«Իլհամ Ալիեւն օրենսդրորեն ամրապնդեց իր ընտանիքի իշխանական դիրքերն ու կարող է դեռ երկու-երեք տասնամյակ էլ մնալ երկրի նախագահի պաշտոնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` պատասխանելով հարցին` Ադրբեջանում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կթողնի այդ երկրի հետագա քաղաքական զարգացումների վրա, ի՞նչ սպասել մեր հարեւանից: «Դա նշանակում է, որ մենք չպետք է ակնկալենք, որ իր օրոք Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հարցում կարող է մեղմվել:
Հետեւաբար կամ ինքներս կփոխենք սեփական բանակցային մոտեցումները եւ կձեւավորենք մեր շահերը լավագույնս ապահովող փաստարկների համակարգը, որը նաեւ համապատասխան քայլերի ծրագիր է իրենից ներկայացնելու, կամ էլ ստիպված ենք լինելու կրկին դիմակայել ադրբեջանական զինուժին ռազմի դաշտում: Ես հակված եմ այն տեսակետին, որ հայկական կողմերը դեռ պահպանում են խաղաղ միջոցներով սեփական շահերն ապահովելու հնարավորությունները, սակայն դրա համար լուրջ մասնագիտական աշխատանք է պետք կատարել»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ»
Կարդացեք նաև
03.10.2016