Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջաղինյանի հոր սեփականությունը չէ մեզ պատկանող Հանրային հեռուստատեսությունը». Ուրիխանյանի բողոքը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2016 13:44

Այսօր ԱԺ նիստում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պահանջեց հստակ պատասխան տալ իրեն, թե ինչու Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պարտադիր ցուցադրման ենթակա եթերից՝ ԱԺ հայտարարությունների ժամից եւ կառավարության հետ հարցուպատասխանից միշտ հանում են իր հարցապնդումերը՝ ուղղված կառավարությանը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդ Հանրային հեռուստատեսությունը մեզ չի ենթարկվում, որ ինչ-որ բան ասենք: Նույն բանը ես կարող եմ ասել նաեւ իմ մասին, ոչ էլ ինձ են ցույց տալիս, այնպես որ, հեռուստացույցը ինքը իր գործը կատարում է»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա, որ դա պարտադիր չէ, որ լինի եթերում: Տիգրան Ուրիխանյանն էլ հիշեցրեց, որ պայմանագիր ունենք: Շարմազանովն էլ ասաց, որ ՍԴ որոշումը ցանկացած պայմանագրից բարձր է:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Մեր, ձեր գրպանից փող ենք տալիս Հանրային հեռուստատեսությանը, որպեսզի Ջաղինյան Ռուբենը, կամ իրեն թելադրող, իրեն նշանակող իր այդ ընկերները մանկության, որոշեն, թե ԱԺ-ի պարտադիր ցուցադրման ենթակա եթերից ում գործողությունները կտրեն, ումը չկտրեն: Ջաղինյանի, իրեն նշանակող մանկության ընկերական կլանի հոր սեփականությունը չէ մեզ պատկանող Հանրային հեռուստատեսությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31