Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքվում հայտարարել է, որ հույս ունի՝ միջազգային հանրությունը կօգնի հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը ի վիճակի կլինի անվարան կերպով անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասել է Պապը՝ ելույթ ունենալով Հեյդար Ալիևի անվան կենտրոնում՝ հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առաջ:
Բացի այդ, նա բոլորին կոչ է արել տարածաշրջանում կայունության հասնելու նոր փուլ սկսելու համար օգտվել ցանկացած հնարավորությունից՝ հանուն այդ հակամարտության լուծման:
«Ես համոզված եմ, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա մի վայր, որտեղ վեճերը և տարաձայնությունները կլուծվեն, և կհաղթահարվեն երկխոսության և բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ