Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լրջությունից անցել ենք պապսա վիճակին». «Ա1+»

Հոկտեմբեր 03,2016 12:50

Արձակագիր Գուրգեն Խանջյանն առանձնապես ոգևորված չէ մշակույթի նոր նախարարով: Նա կարծում է, որ մշակութային ոլորտում արմատական փոփոխություններ են պետք:

«Մշակութային գործիչների պակաս կա կառավարությունում, նախարարությունում, որոնք կարող են ճիշտ խորհրդատվություն տալ: Սակայն այսօր արտոնություններից առավել ճարպիկ մարդիկ են օգտվում, քան իսկապես արվեստի նվիրյալները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արձակագիրը:

Գուրգեն Խանջյանի խոսքով՝ նորանշանակ նախարարը փուչիկային բաների վրա պետք է քիչ ուշադրություն դարձնի, քանի որ «լրջությունից անցել ենք պապսա վիճակին»:

Ասուլիսին ներկա՝ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ եթե անգամ նախարարությունը ավելացնի համերգասրահների, թատրոնների թիվը, դա ոչինչ չի փոխի, քանի դեռ այնտեղ գնացող մարդկանց թիվը չի ավելացել.

«Խնդիրը հերթական անգամ արմատին նայելն է: Ես աշխատել եմ մշակույթի նախարարությունում եւ այդ փորձից ելնելով՝ ուզում եմ մի բան ասել: Ես շատ կուզենայի, որ նախարարությանը թողնեին, որ ինքը որոշեր, թե ով է գերական, ով է լավը, այդ ժամանակ պատկերն ավելի հուսադրող կլիներ, ոչ թե վերևներից զանգերով ամեն ինչ որոշվեր: Այսօր կոչումների հարցը լուծվում է վերևներում, հետո զանգում են նախարարություն, ասում՝ այսինչ մարդու փաթեթը պատրաստեք, նրան կոչում է տրվելու, իսկ ամբողջ հարվածն ընկնում է նախարարության վրա, թե ինչու այս կամ այն չարվեստագետին կոչում տվեցիք»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31