Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ն չի կարող օգտագործել «Իսկանդեր»-ը եւ «Սմերչ»-ը. Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2016 12:40

«Այդ զինատեսակները բոլորովին չեն նշանակում, որ դրանք կարելի է օգտագործել ռազմական գործողությունների ընթացքում եւ դիվիդենտներ շահել»,-այսօր «Ազդակ» մամուլի ակումբում խոսելով Անկախության 25-ամյակի զորահանդեսում ցուցադրված զինատեսակների, մասնավորապես` «Իսկանդեր»-ի եւ «Սմերչ»-ի մասին, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Հայաստանը չի կարող դրանք օգտագործել, քանի որ դա կլինի երկու երկրների կործանում, այդ թվում` տարածաշրջանի: Որպես օրինակ` Իսրայելն ունի միջուկային զենք, բայց չի օգտագործում, բայց գիտենք` ինչ վիճակում է այդ երկիրը»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական սպառազինության ծախսերի կրճատման մասին տեղեկություններին` նա հորդորեց «էյֆորիայի» մեջ չընկնել եւ չկարծել, թե Ադրբեջանը կործանվում է եւ չի ունենա ռազմավարական զինատեսակներ. «Միշտ պետք է պատրաստ լինել, թեեւ «Իսկանդեր»-ը հետաքրքիր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում: Պետք է ակտիվորեն օգտվենք այդ «թայմ աութից»: Ըստ երեւույթին, ռազմական բալանսը հիմա հավասարակշռված է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հեղինակը ունի երկու իրարամերժ մտքեր. 1.«Հայաստանը չի կարող դրանք օգտագործել, քանի որ դա կլինի երկու երկրների կործանում, այդ թվում` տարածաշրջանի…» եւ 2. «Միշտ պետք է պատրաստ լինել, թեեւ «Իսկանդեր»-ը հետաքրքիր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում»: Հարց է ծագում՝ Եթե Հայաստանը չի կարող օգտագործել Իսկանդերները,ապա այդ «քոռ ու փուջ» չօգտագործվող Իսկանդերը ինչ հետաքրքիր իրավիճակ պիտի ստեղծի տարածաշրջանում»…Ով հասկացավ,թող բացատրի…ես էլ հասկանամ:Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31