Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը`«դասական ընդդիմության ֆիասկոի» մասին

Հոկտեմբեր 03,2016 12:37

Դատելով ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած հաղթանակներից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում էլ ՀՀԿ-ն կպահպանի առաջատարի իր դիրքերը`րություններով չեմ զբաղվում, բայց այս ընտրությունների արդյունքները`գոնե Վանաձորում եւ Գյումրիում, դա են ցույց տալիս: Բայց պետք է աշխատել: Մենք չենք ապրում եւ առաջնորդվում`մեր դեմ խաղ չկա սկզբունքով: Դա անցյալ դարում է մնացել: Մենք ապրում եւ աշխատում ենք բոլորի հետ համագործակցության սկզբունքով`ի շահ ՀՀ-ի եւ մեր քաղաքացիների»:

Այն, որ հանրությունը դժգոհ է ՀՀԿ-ից, բայց միշտ վստահում է ՀՀԿ-ին, արդյոք այլընտրանքի բացակայությունից է, մեր հաջորդ հարցին էլ այսպիսի պատասխան հնչեց. «Այս ընտրությունները մրցակցային էին եւ մենք տեսանք, որ հաղթանակներ գրանցեցին նաեւ այլ կուսակցություններ, նաեւ նորաստեղծ: ՀՀԿ-ի թեկնածուները պարզապես առաջին տեղն են զբաղեցրել: Պարզապես մի շարք նախկին դասական ընդդիմադիր կուսակցությունները ֆիասկո ապրեցին»: Լրագրողների ճշտող հարցին`խոսքը ՀԱԿ-ի մասի՞ն է, ասաց`բոլոր նրանց, ովքեր խորհրդարանում խմբակցություններ ունեն:

Այն, որ իշխանությունը գիտակցում է փոփոխությունների անհրաժեշտությունը եւ սկսել է իրենից, ըստ բանախոսի, ցույց տվեցին Սեւանի ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն չսատարեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետին: Անկուսակցական Սարգիս Մուրադյանը երեք հազարից ավելի քվեով հաղթել է ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին: «ՀՀԿ-ն պատրաստ է տեսնել իր թերությունները եւ վիրահատական միջամտությամբ հեռացնել իր մարմնի հիվանդ մասերը: Իսկ նախկինում դասական ընդդիմությունը չտեսավ, որ խնդիրներ կան եւ թե Գյումրիում, թե Վանաձորում ձայն են տալիս 21-րդ դարի ընդդիմությանը»:

Սեւանում, ի դեպ, հաղթած թեկնածուն Էդուարդ Շարմազանովի մտերիմն է: Aravot.am-ի հարցին`դա նաեւ ի՞ր հաղթանակն էր, քանի որ Սեւանում կազմակերպչական հարցերին իր վրա էին դրված, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ինքն իմ ուսանողական ընկերն է, բայց ընտրություններում մենք հաջողություն ենք գրանցել, որովհետեւ յուրայինների նկատմամբ հաղթանակներ չեն լինում: Իմ անձնական շահագրգռվածությունը, իհարկե, կար, բայց շատ ուրախ եմ, որ սեւանցիները ձայն տվեցին երիտասարդությանը, նոր մոտեցումներին»: Էդուարդ Շարմազանովը հուսով է, որ այդ հույսերը կարդարացվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31