Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. Գնահատականը Համաշխարհային մրցունակության զեկույցի կողմից է

Հոկտեմբեր 03,2016 11:58

Օրերս հրապարակված 2016 թվականի Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Նշեք, որ մրցունակության զեկույցը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից և հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, մեր երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով։

Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով գրանցվել է վերջին 10 տարիների ամենաէական առաջընթացը

Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարևոր բնութագրիչներից մեկը համարվում է մրցակցային դաշտի վրա գերիշխող տնտեսվարողների ազդեցությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ մեր դիրքերը բարելավել ենք միանգամից 28 կետով: Ի դեպ, սա վերջին 10 տարիների լավագույն ցուցանիշն է: Համեմատության համար նշենք, որ մեր երկիրն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում է ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ, Ադրբեջանը զբաղեցնում է 74-րդ, Վրաստանը՝ 76-րդ, Լիտվան՝ 77-րդ, Ուկրաինան՝ 99-րդ, Ռուսաստանի Դաշնությունը՝ 59-րդ, Ղազախստանը՝ 69-րդ, Սլովակիան 80-րդ, Հունգարիան՝ 113-րդ, Մոլդովան՝ 127-րդ հորիզոնականը և այլն։

11 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշի գծով

Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 77-րդ տեղը: Մասնավորապես, Հայաստանին զիջում են մի շարք պետություններ, որոնք զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Սլովակիա՝ 86-րդ,  Ռումինիա՝ 101-րդ, Վրաստան՝ 114-րդ, Մոլդովա՝ 134-րդ, Ուկրաինա՝ 136-րդ, Ռուսաստանի Դաշնություն՝ 82-րդ, Ղազախստան՝ 83-րդ և այլն։

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31