Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս – Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են փոքր քարաբեկորներից, իսկ երկու խոշոր ժայռաբեկորները հեռացրել են դեպի ճանապարհի կողնակային հատված։ Առաջիկայում դրանք կմանրացվեն, ապա կմաքրվեն:
Ճանապարհաշինարարների արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս – Որոտան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն