Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդհանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին