Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ քաղաքապետի ընտրությունների մասնակցել է 10 287 քաղաքացի:
Կրկին նախնական տվյալներով, առաջադրված երեք թեկնածուներից Վոլոդյա Խլոյանի օգտին քվեարկել են ` 2539 Խչեյան Գնելի օգտին՝ 1425 , Կարեն Մկրտչյանի օգտին` 1666:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը, որը հավաքել է 4 033 ձայն: Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հավաքել է 3179 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանը`173 ձայն:
Կոտայքի մարզի Զովունի համայնքում, նախնական տվյալներով, համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է 4574 ընտրող: Առաջադրված երկու թեկնածուներից Սերժիկ Ավետիսյանի օգտին կողմ է քվեարկել 1391 քաղաքացի, իսկ մյուս թեկնածուի՝ Վրույր Սիմոնյանի օգտին քվեարկածների թիվը կազմում է 1407:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում նույնպես առաջադրված էր երկու թեկնածու՝ Իշխան Թառոյանը եւ Սանասար Թառոյանը: Այստեղ, նախնական տվյալներով ձայների մեծամասնությամբ հաղթել է Սանասար Թառոյանը՝ 123 ձայնով, Իշխան Թառոյանի օգտին քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 89:
Նույն մարզի Գառնի համայնքում, նախնական տվյալներով, առաջադրված չորս թեկնածուներից հաղթել է Ահարոն Սահակյանը՝ 2231 ձայնով: Հաջորդ տեղում է Աշոտ Վարդանյանը ՝ 1223 ձայնով, Տիգրան Կարապետյանը՝ 206 ձայնով եւ Գառնիում ցույցերի կազմակերպիչ Արուսյակ Ավագյանը՝ 188 ձայնով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ