«Հայրենասերների Միություն» կուսակցության կողմից հրապարակված նախընտրական ծրագիրը երկրի ներկայիս իշխանության մեջ լուրջ անհանգստություն է առաջացրել։ Խոսքը նախընտրական ծրագրի այն հատվածի մասին է, որը վերաբերում է հարևան թուրքական պետությունից բխող արտաքին քաղաքականության սպառնալիքների և մարտահրավերների մասին կուսակցության տեսությանը:
Կուսակցության նախընտրական ծրագրի հրապարակման առաջին իսկ օրվանից երկրի «անկախ» հեռուստաալիքներից մեկը՝ «Ռոստովի-2» թուրքամետ հեռուստաալիքը հայտարարել է, որ հրաժարվում է իր եթերում ժամանակ հատկացնել «Հայրենասերների Միություն» կուսակցությանը։
Մինչդեռ, ամենամտահոգիչ հայտարարություններն արվել են մի քանի օր անց…
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ, ըստ էության, Թուրքիայի առջև արդարանում է, որ Վրաստանի անկախ քաղաքական կուսակցություններից մեկը Վրաստանի անվտանգությանը թուրքական պետությունից բխող սպառնալիք է տեսնում։ Համաձայնե´ք՝ աննախադեպ փաստ…
Կարդացեք նաև
«Վրաստանի Կառավարության անունից ուզում եմ դատապարտել բոլոր հայտարարությունները՝ ուղղված էթնիկ ատելության բորբոքմանը։ Թուրքիան Վրաստանի ռազմավարական համագործակիցն է։ Մեր անկախության վերականգնման օրվանից Թուրքիան հաստատակամորեն աջակցում է մեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մեր հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքների ոգով։ Որևէ բան չի մատնանշում, որ այդ հարաբերություններին ինչ-որ բան է սպառնում։ Կոչ եմ անում Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին ուսումնասիրել բոլոր հայտարարությունները, որոնք, հնարավոր է, հակասում են Վրաստանի օրենսդրությանը և իրականացնել հստակ արձագանք», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի հատուկ հայտարարությունում։
Դատելով ամեն ինչից՝ հարևան Թուրքիայի իշխանությունները, ծանոթանալով կուսակցության նախընտրական ծրագրի տեքստի հետ, զայրացել են և, հավանաբար, իրենց դժգոհությունն են հայտնել Վրաստանի ներկայիս իշխանությանը։ Այլապես՝ ինչո՞ւ հանկարծ Վրաստանի Արտաքին գործերի նախարարը նման հայտարարություն արեց։
Հարկ է նշել, որ Վրաստանի թուրք տիրոջից «ներողություն հայցելու» գործընթացին միացել է նաև Վրաստանի Արդարադատության նախարարությունը։ Իր հայտարարությունում Արդարադատության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իբրև թե 40 000 թուրք ունի վրացական անձնագիր։ Հերքելով 40 000 թուրքի մասին տեղեկությունը՝ Արդարադատության նախարարությունը, ինչպես երևում է, չի կռահել համապատասխանեցնել իր հայտարարությունը Վրաստանում անցկացված բնակչության ազգային մարդահամարի արդյունքների հրապարակված տվյալների հետ։ Եվ ահա ստացվում է, որ Վրաստանի Արդարադատության նախարարությունը, ցանկանալով հանգստացնել թուրքական կողմին, հրապարակել է թվեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում 2014թ․ անցկացված բնակչության ազգային մարդահամարի հրապարակած տվյալների ճշգրտությունը։
«2005թ․-ից մինչ օրս Վրաստանի քաղաքացիություն է ստացել Թուրքիայի 5 802 քաղաքացի, որոնցից 3 606-ը ունեն միայն վրացական քաղաքացիություն, իսկ 2 196-ը Թուրքիայի և Վրաստանի երկքաղաքացիություն։ 2 196 մարդուց երկքաղաքացիություն ունեցող և Վրաստանի տարածքում, մասնավորապես Բաթումիում գրանցված է և ապրում է 1 252 մարդ», -ասված է Վրաստանի Արդարադատության նախարարության հայտարարությունում։
Հետաքրքիր է այն փաստը, որ 2014թ․ Վրաստանի բնակչության ազգային մարդահամարի տվյալներում թուրքերի էթնիկ խումբը ոչ մի տեղ չի հիշատակվում… Չկա որևէ թիվ, որը կմատնանշեր, որ երկրում ապրում է գոնե մեկ թուրք։ Տվյալներ կան ավելի փոքրաթիվ էթնիկ խմբերի մասին (ասորիներ, հույներ, քիստիններ և այլն), իսկ ահա թուրքերի մասին տվյալներ չկան։
Եվ ահա, Վրաստանի Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ միայն Բաթումիում ըստ պաշտոնական տվյալների՝ ապրում է 1 252 քաղաքացի թուրք-վրացական երկքաղաքացիությամբ։ Վրաստանի տարածքում ապրող թուրքերի (Վրաստանի քաղաքացիների, Թուրքիայի քաղաքացիների և նրանց, ովքեր իրենց տվյալները չեն գրանցել Արդարադատության նախարարությունում) քանակի մասին հարցը մնում է բաց։
Հենց այստեղ անհրաժեշտ է ավելացնել, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկի արած հայտարարության համար հարևան պետությունից ներողություն հայցելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որպեսզի Վրաստանի իշխանությունը իր քաղաքացիներին հստակ տեղեկություն տրամադրեր այն մասին, թե ով, ինչ քանակով և երկրի որ շրջանում է բնակվում…
Չէ՞ որ Վրաստանի Կառավարությունն ընտրվում է Վրաստանի քաղաքացիների կամքի դրսևորման արդյունքում և ոչ թե այլ պետությունների իշխանությունների որոշմամբ…