Երեկ ՏԻՄ ընտրություններ էին նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Սևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սարգիս Մուրադյանը (լուսանկարում), որին սատարում էր ՀՀԿ-ն:
Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկել են 6671 քաղաքացի, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի օգտին՝ 3669 , իսկ Արա Սմբատյանի օգտին 1188 քաղաքացի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ