Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց`ինչպիսի՞ ն է գնահատականը ընտրությունների վերաբերյալ: Նաեւ խնդրեցինք մեկնաբանել lurer.com-ի այն տեղեկատվությունը, ըստ որի նախնական հաշվարկներով Գյումրիում հաղթում է Բալասանյան դաշինքը, իսկ Վանաձորում ՔՊ-ն պարտվում է ՕԵԿ-ին:
Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկատվությունը, ասելով, որ հաշվարկը դեռ ավարտված չէ: «Վստահ եմ, որ մենք առնվազն մի քանի ավագանի կունենանք եթե ոչ Գյումրիում կամ Վանաձորում, ապա այլ տեղում: Մենք մեր աշխատանքը շարունակելու ենք:
Ընդամենը մի տարվա կուսակցություն ենք, իսկ ով մեզ համեմատում է իշխանական հակառակորդների հետ եւ դա որպես չափանիշ է վերցնում, իր խնդիր է: Իսկ եթե գտնենք, որ մեր գործունեության հետեւանքով ինչ-որ բան սխալ ենք արել, միշտ էլ հայտարարել ենք, որ պատասխանատվություն կվերցնենք մեզ վրա, եւ դրանք միայն խոսքեր չեն: Ուզում եմ գնահատականներում չշտապել, քանի որ առաջիկայում հանդես ենք գալու ասուլիսով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև