Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 16.00 -20.00 ի դրությամբ

Հոկտեմբեր 02,2016 23:55

Ընտրատարածքներ թիվ 30, 34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:

Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում: Ուրիշի փոխարեն քվեարկություն   30/03 տեղամասում դիտորդը հայտնել է, որ ընտրողը եկել է ընտրության, սակայն նրա անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել: 34/48 տեղամասում դիտորդը հայտնում էր, որ տվյալ ընտրատեղամասում վստահված անձը ընտրողի փոխարեն ստորագրել է ընտրացուցակներում: 34/82 տեղամասում դիտորդը հայտնել է, որ մի ընտրողի փոխարեն քվեարկել է մյուսը: Կրկնաքվեարկության փորձ 30/49 տեղամասում քաղաքացին երկրորդ անգամ է եկել տեղամաս, սակայն հանձնաժողովի նախագահ նրան դուրս հրավիրեց տեղամասից:

Չսահմանված փաստաթղթով քվեարկելու փորձ կատարելը   34/78 տեղամասում անձինք ցանկացել են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով: Առանց անձը հաստատող փաստաթղթի քվեարկելու փորձ կատարելը   30/07 տեղամասում անհայտ անձը չի գրանցվել և առանց անձնագրի մտել է քվեարկելու: Քվեարկության գաղտնիության բացահայտում 30/14   տեղամասում դիտորդը հայտնել է, որ երկու տղա եկել են ընտրության, հանձնաժողովի նախագահը նկատել է, որ նրանցից մեկը նկարել է իր քվեաթերթիկը, հետո պարզվել է, որ նրա հետ եկած մյուս տղան նույնպես նկարել է իր քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկաններին, ովքեր տարել են տղաներին: 34/75   Քաղաքացին նկարել է իր քվեարկած քվեաթերթիկը, նախագահն արձանագրություն է կազմել: Ցուցակների հետ կապված անճշտություններ, ընտրողների ցուցակագրում 30/16 տեղամասում դիտորդը հայտնել է, որ 3 կին են եկել տեղամաս, սակայն նրանցից մեկի անունը ցուցակում չի եղել, նրան թույլ չեն տվել ընտրել, հետո այդ կինը բողոքել է՝ ասելով, որ իր անունը շտաբի ցուցակում կար:

Դիտորդը կնոջ հետ խոսել է առանձին, պարզվել է, որ նրա անունը եղել է Հայկական վերածնունդ կուսակցության շտաբի ցուցակում:   Ընտրակաշառք 30/47 տեղամասում քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են Վերածնունդ կուսակցության շտաբ, ինչի մասին տեղեկատվություն է ստացվել նաև այլ անձանցից: Ստացվել է տեղեկություն, որ միկրոաբտոբուսում նաև գումար են բաժանում: Ընտրողների տեղափոխություն 30/14 տեղամասում դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսով մարդկանց են բերում ընտրատեղամաս: Հանձնաժողովի անդամի կողմից ընտրողների ստորագրած ցուցակից իր մոտ եղած ցուցակում տվյալներ լրացնելը 34/04 տեղամասում հանձնաժողովի ցուցակների համար պատասխանատու «ՀՅԴ» կուսակցության անդամը գրպանից հանել է ինչ-որ ցուցակ, նշումներ է կատարել ու նորից թաքցրել: Տեղամասում կողմնակի անձանց ներկայություն 34/08 տեղամասում տեղամասում պարբերաբար մուտք ու ելք են արել դպրոցի տնօրենը և իր աշխատակիցները: Հանձնաժողովի նախագահն անգործություն է դրսևորել:

Դիտորդների իրավունքների խոչընդոտում 34/08 տեղամասում դրսում անհայտ անձիք դիտորդներին արգելել են դիտարկել 50 մետր շառավղով շրջակայքը: Հանձնաժողովի նախագահն անգործություն է դրսևորել: Կնիքի ցնդող թանաք 30/40   տեղամասում դիտորդը ահազանգել է, որ անձնագրի կնիքման համար նախատեսված թանաքաներկը շուտ է ցնդում: 30/58   տեղամասում կնիքը ցնդել է: Խախտումը գրանցամատյանում չարձանագրելը 34/59 տեղամասում Հովհաննես անունով անձը առավոտյան գրանցվել է որպես ԲՀԿ վստահված անձ, 17.52 րոպեին հայտարարել է, որ ինքը իր լիազորությունը փոխում է և հիմա որպես դիտորդ է լինելու ԲՀԿ-ի կողմից: Նախագահը չի գրանցել գրանցամատյանում, սակայն դուրս է հրավիրել անձին: 34/81   Իսրայելյան Արթուր անունով անձը առավոտյան գրանցվել է ընտրատեղամասում որպես ԲՀԿ վստահված անձ և դուրս եկել ընտրատեղամասից, ժամը 17.15 րոպեին նորից եկել է ընտրատեղամաս արդեն ներկայացել է որպես դիտորդ «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» կազմակերպությունից որպես դիտորդ:

Դիտորդը տեղյակ է պահել նախագահին, նախագահն չի գրանցել գրանցամատյանում, սակայն դուրս է հրավիրել անձին: Այլ խախտումներ 30/06   տեղամասում քվեատուփը սահմանված կարգով փակված չի եղել, ինչի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: 34/27   տեղամասում ծրարները սահմանված քանակից 2-ով պակաս են: Հանձնաժողովի նախագահը քանակը լրացրել է չհրկիզվող պահարանում եղած ծրարներից 34/79   տեղամասում չհրկիզվող պահարանի փականը անսարք է եղել:

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը դիտարկվող տեղամասերում՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31