Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խախտումների վերաբերյալ ներկայացվել են գրություններ և հանցագործության մասին հաղորդումներ. ամփոփում

Հոկտեմբեր 02,2016 23:23

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ  Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտորությունների դիտարկման ընթացքում արձանագրված խախտումների առնչությամբ ներկայացվել են հետևյալ գրություններն ու հանցագործության մասին հաղորդումները. Գյումրու ոստիկանության Մուշի բաժին գրություն է ներկայացվել այն մասին, որ քաղաքացի Զոյա Ադամյանը լուսանկարել է ընտրողներից Մարիամ Բաղրամյանի քվեաթերթիկը:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ թիվ 34/79 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի փականը անսարք է և չի փակվում:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/81 ընտրատեղամասում Արթուր Իսրայելյան անունով անձը նախ ներկայացել է որպես ԲՀԿ վստահված անձ, ապա Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոնի դիտորդ:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/56 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նելլի Ավետիսյանը խոչընդոտում է դիտորդների և վստահված անձանց աշխատանքը՝ անիմաստ վիճաբանություններ սկսելով նրանց հետ:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/08 ընտրատեղամասում թիվ 37 դպրոցի տնօրենը անընդհատ ելումուտ է անում տեղամաս, իսկ տեղամասի բակում գտնվող անհայտ անձինք խոչընդոտում են դիտորդների աշխատանքը՝ տեղամասի տարածքը 50մ շառավղով դիտարկելու ընթացքում: 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/59 ընտրատեղամասի նախագահը հեռացրել է խախտում կատարող վստահված անձին, սակայն  հրաժարվել է դրա վերաբերյալ արձանագրություն կազմելուց:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/79 ընտրատեղամասում Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Համլետ Սարուխանյանը որպես կուսակցության լիազոր ներկայայցուցիչ գտնվում է տեղամասում, դրա վերաբերյալ նախ զգուշացվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին:

Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/21 ընտրատեղամասում անհայտն անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին: Նույն տեղամասում ժամը 10:13-ի դրությամբ Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ:

Թիվ 30 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 30/14, 30/40, 30/58 ընտրատեղամասերում կնիքի թանաքաներկըը ցնդում է: ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի  բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոմն Սիրանուշ Թադևոսյանի կողմից 34/56 ընտրատեղամաս տաքսի ծառայության մեքենայով խմբերով ընտրողներ տեղափոխելու վերաբերյալ: Նույն հաղորդմամամբ նշվել է նաև 34/59 տեղամասում ընտրողներին ստիպողաբար տեղամասեր տանելու և Բալասանյան դաշինքի օգտին քվերակել պարտադրելու, ինչպես նաև թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ: ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի  բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև 34/64 ընտրատեղամասում Բալասանյան Դաշինքի վստահված անձի և ընտողներից մեկի միջև վիճաբանության վերաբերյալ:

Թիվ 30/01, 30/22, 30/49 և 30/03 ընտրատեղամասերում ևս ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ներկայացվել է գրություն ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:

Թիվ 30/51 ընտրատեղամասից 50 մ շառավղով կուտակումներ և ուղղորդումներ նկատելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/01, 30/22 և 30/49 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/01, 30/03 և 30/48 տեղամասերում ընտրողներին խմբերով ընտրատեղամաս տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: 30/14 ընտրատեղամասում  ընտրողներին խմբերով տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին ահղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: 30/06 ընտրատեղամասում քվեատուփը սահմանված կարգով զմռսած չլինելու վերաբերյալ գրություն է ուղարկվել թիվ 30 ԸԸՀ և հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:

Վանաձորի 30/47 ընտրատեղամասում ժամը 20:00-ից հետո լրագրողի մուտքը տեղամաս արգելելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31