Գյումրու Անի թաղամասում գտնվող թիվ 34/01 ընտրատեղամասում այս պահին կատարվում է հաշվարկ: Գյումրեցիներից մեկը քվեաթերթիկի վրա գրել էր «թքեմ ձեր վրա»:
Հանձնաժողովի նախագահ Վալերիկ Սարգսյանը նախքան բարձրաձայն ընթերցելն, ասաց, որ գրածը իրեն չի վերաբերում: Հանձնաժողովի անդամները մի պահ շատ վատ զգացին`ասելով այ քեզ բան:
Նշենք, որ այս ընտրատեղամասում շատ են անվավեր քվեաթերթիկները, մեկը խաչ էր քաշել 11 թեկնածուների վրա, մեկ այլ ընտրող գրել էր` բոլորին դեմ եմ: Այս ընտրատեղամասում 1846 ընտրողից մասնակցել են 754 -ը, հանձնաժողովականներն ասում են զարմանալ պետք չէ , սա ցածր ցուցանիշ չէ, Գյումրու իրական պատկերն է, շատերը Հայաստանում չեն: Այստեղ մրցակցությունը Բալասանյան դաշինքի ու ԲՀԿ-ի միջև է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ