Վանաձոր քաղաքի 30/01, 30/22, 30/49 ընտրատեղամասերում մեր դիտորդներն արձանագրել են ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր, որոնց վերաբերյալ մեր կողմից գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել գրությամբ նկարագրված դեպքերում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ