Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ

Հոկտեմբեր 02,2016 19:09

Անընդհատ թարմացվում է ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ընտրատարածքներ թիվ 30, 34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում: Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:

ԿԱՐԵՎՈՐ

Ժամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող:

Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են: Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է: Կուտակումներ, ընտրողների տեղափոխում

Թիվ 30/58 – Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել:

Թիվ 30/14 – դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս:

Թիվ 34/56 – Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս:

Թիվ 34/59 – Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում որպեսզի երկրորդ համարին ընտրեն: Քվեարկության գաղտնիության բացահայտում

Թիվ 30/27 – Դիտորդի ներկայաթյամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել: Այլ անձի փոխարեն քվեարկություն:

Թիվ 34/76 – Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:

Թիվ 34/39 – Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:

Թիվ 30/49 – Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել: Քվեարկության կարգի այլ խախտումներ

Թիվ 30/56 – Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝  410-440 հարաբերակցությամբ:

Թիվ 30/27 – Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել:

Թիվ 30/55 – Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել են

Թիվ 30/47 – Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ:

Թիվ 30/16 – Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը:

Թիվ 30/40 – Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամնքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։

Թիվ 34/81 – Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել:

Թիվ 34/33 – Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից:

Թիվ 34/33 – Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա:

Թիվ 34/27 – Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:

Թիվ 34/33 – Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:

Թիվ  34/65 – Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին:

Թիվ  34/13 – Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է:

Թիվ 34/64 – Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը:

Թիվ 34/72 – Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով:

Թիվ  30/50 – Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում:

Թիվ  30/20 – Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ:

Թիվ  30/16 – Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում:

Թիվ  30/19 – Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների

Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31