Այսօր հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 308286 է կամ 41.42 %:
Գյումրիում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 34. 776 է կամ 27.6 %, Վանաձորում` 33.036 կամ 34.22 %:
Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/tim2016/ :
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն