Գյումրիում ոմն Սիրանուշ Թադևոսյան կեղծ փաստաթղթերով մուտք է գործել 34/07 տեղամասի տարածք՝ իր մոտ ունենալով ընտրողների ցուցակներ, գտնվել խոհանոցում, ապա մտել ընտրողների համար նախատեսված սենյակ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել վերջինիս:
Դիտորդների տեղեկությունների համաձայն՝ նույն անձը տաքսի ծառայության մեքենայով մի քանի անգամ ընտրողներ է տեղափոխել 34/56 ընտրատեղամաս: Իսկ 34/59 տեղամասից ահազանգում են, որ մի խումբ անձինք պնդում են, որ իրենց ստիպողաբար են բերել տեղամաս և պարտադրել քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին:
Թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր են արձանագրվել: Վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կարդացեք նաև
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ