Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին
(2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ)
ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝
Ըստ փուլերի
Կարդացեք նաև
Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 48:
Ըստ տարածքների
Շիրակի մարզ – 6,
Լոռու մարզ – 20,
Գեղարքունիքի մարզ – 8,
Վայոց ձորի մարզ – 1,
Սյունիքի մարզ – 0,
Կոտայքի մարզ – 18:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:
Հիշեցնում ենք, որ ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:
ՀՀ ոստիկանություն