Գյումրիի 34/64 ընտրատեղամասում Բալասանյան Դաշինքի վստահված անձը քվեարկության ողջ ընթացքում նշումներ է կատարել իր մոտ առկա ցուցակներում, ինչն առաջացրել է քվեարկության մասնակիցներից Արմեն Գաբրիելյանի դժգոհությունը: Վերջինս սկսել է քաշքշել վստահված անձին՝ վեճ հրահրելով և խաթարելով քվեարկության բնականոն ընթացքը:
Կատարվածի վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ