Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են առերևույթ խախտումների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ. ՄԻՊ

Հոկտեմբեր 02,2016 17:01

Հայաստանում այսօր տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:

Արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր: Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է արձանագրվել Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում: Ստացվել են նաև հաղորդումներ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու և այլ դեպքերի վերաբերյալ:

Բոլոր հաղորդումները ներկայում մանրամասն ուսումնասիրվում են: Քվեարկության ավարտից հետո դրանք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար

Զոհրապ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31