Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ կաթի գողության տեսաերիզի մասին․«Ինձ շանտաժի են ենթարկել ու սպառնացել»

Հոկտեմբեր 02,2016 16:42

Այսօր առավոտյան ժամը 11․00-ի սահմաններում Գյումրու թիվ 30 դպրոցում տեղակայված թիվ 34/32 ընտրատեղամաս քվեարկելու եկավ ԱԺ պատգամավոր, Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը։

Ի դեպ, նա սովորել ու ավարտել է հենց այս դպրոցում։ Պատգամավորը մի քանի ընտրախախտումներ ներկայացրեց, նաև ասաց, որ ընտրատեղամասերի դիմաց գրեթե ամենուր մարդկային կուտակումներ են, 50 մետր շառավիղը խախտում են և որ այս ամենը իրենք նկարահանել  են ու կուղարկեն պատկան մարմիններին։

Պատգամավորը նաև նշեց, որ իրենք ահազանգեր են ստացել ընտրակաշառքի հետ կապված՝ տարբեր գումարի չափեր են նշել՝ 10-20 հազար դրամ։ «Ես գիտեմ, որ գյումրեցիները լավ հասկանում են, սրանք էն թալանված  գումարներն են, որի փշրանքները փորձում են տալ վերարտադրվելու համար, գյումրեցին իր ընտրությունը կանի, մենք հասել ենք նրան, որ 5-10 հազար դրամը սրբությունը չէ իրենց համար», -ասաց Հովհաննես Մարգարյանը։

Նա նաև դժգոհեց քվեատուփերի մեծ չափսերից, ասաց, որ իրեն զարմացրել է քվեատուփերի բարձրությունը, դրանք այնպես են սարքված, որ հանձնաժողովի անդամներն ու առհասարակ որևէ մեկը չկարողանա ֆիքսել, թե ինչ է կատարվում ներսում։

gyumri1

«Հիշեք անցած ընտրությունները, մենք՝ քվեարկողներս, միշտ կիսով չափ երևացել ենք, միայն մեր ձեռքի շարժումը չի երևացել, իսկ ես մտնելով այս քվեախուց՝ կարող էի նկարել իմ ձեռքի հեռախոսով, թե ում ես քվեարկեցի։ Կարծում եմ արագ ու լուրջ հետևություններ պետք է անի կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով իր մասին օրերս տարածված ու մեծ աղմուկ հանած տեսանյութերից մեկին, որում ներկայացվում է, թե ինչպես են Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի ղեկավար  Հովհաննես Մարգարյանին ձերբակալում կաթի գողության մեջ կասկածելով, պատգամավորն ասաց․«Ես օրենքի մարդ եմ ՀՀ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ, տեսաերիզը, որը տարածել են, հատուկ տեսաերիզ է՝ օպերատիվ-հետախուզական տվյալներ են, որոնք մոտանժվել են էժանագին ձևով և մոնտաժողն է պատասխանատվություն կրելու, և տեսաերիզը պատվիրողը։

Ես ունեմ փաստեր՝ ով ում վաճառել է մեծ գումարով, ես ունեմ փաստեր ․․․ Բոլորին  հայտնի մի լրագրող է դա արել, հիմա ինքը զգում է, որ հաշված օրեր են մնացել, հավուր պատշաճի քրեական գործ կհարուցվի։  Ես որևէ գործով դատապարտված չեմ եղել, ինձ փորձել են բանսարկությամբ դատապարտել, բայց արդարությունը հաղթել է, ես դրա հետ կապ չունեմ։ Գյումրին լավ գիտի դա, այդ 30 տարվա պատմությունը, իսկ ով իրական թալանել է, նա պետք է օրենքի առջև պատասխան տա։ Բացի դրանից, որ գումարով բան է վաճառվել, ինձ տարել են շանտաժի, որը գիտեք քրեորեն հետապնդելի  արարք է, նաև սպառնացել են, փաստերը ես կներկայացնեմ ընտրությունից հետո։ Ես հետամուտ եմ լինելու, մինչև վերջին մարդը պատասխանատվություն պիտի կրի, ովքեր էժանագին զրպարտել ինձ, գյումրեցիներին շեղել»։ Ըստ նրա, սա կեղծ, մտացածին պատմություն, է զրպարտություն է իր հասցեին։

gyumri

Հովհաննես Մարգարյանը նաև ասաց, որ տեսանյութի ոստիկաններից մեկի վրա քրեական գործ է եղել, ծեծելով մարդ է սպանել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31