Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում՝ 1949 թ. ծնված Ա. Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում և մահացել:
Վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և չունի համապատասխան թույլտվություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ