Լրահոս
Օրվա լրահոսը

Կարուսել, կուտակումներ, ընտրակաշառք` Վանաձորում. «Լուսավոր Հայաստան»

Հոկտեմբեր 02,2016 15:32

Վանաձորում սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները։

30/46(Թիվ 41 մանկապարտեզ, Շիրակացու 1 փակուղի)ընտրատեղամասում վստահված անձը քվեախցիկում հայտնաբերել է դատարկ քվեաթերթիկ, Այսինքն տվյալտեղամասում «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության փորձ է արվել։ Կազմվել է արձանագրություն։

30/39 ընտրատեղամասում (Լոռի ժամանցի կենտրոն) եղել են կուտակումներ։

30/15 (թիվ 13 դպրոց, Ուսանողական փ․ 7),  30/13 (թիվ 25 դպրոց, Վիկտոր Համբարձումյան փ․2) և 30/10 (ՄՄՄՊ մարզադպրոց, ՀՈԱԿ Սոխումի փ․ 5) և 30/51 ընտրատեղամասերում ընտրակաշառք է բաժանվել։

30/16 (թիվ 23 դպրոց, Իսահակյան փ 3ա) ընտրատեղամասումվստահված անձը նկատել է, որ ընտրողը քվեախցիկից դուրս է եկել առանց ծրարի քվեաթերթիկով։

30/54 (թիվ 30 դպրոց, Տարոն 2, ՔՇՀ-4, Ուկրաինական փողոց) ընտրատեղամասի արտաքին պատին վստահված անձը հայտնաբերել է փակցված կարմիր գույնով ինքնասոսնձվող թղթին նշված վեց թվանշանը։

30/39 ( Լոռի ժամանցի կենտրոն, Կ. Դեմիրճյան, փ 25/1)ընտրողն առանց քվեաթերթիկի ծրարը նետել քվեատուփը, իսկ քվեաթերթիկը  հայտնաբերվել է քվեախցիկում։ Հանձնաժողովի նախագահը պատռել է և մարել քվեաթերթիկը։Կազմվել է արձանագրություն։

30/15 ընտրատեղամասում եղել են կուտակումներ։

30/24 (թիվ 8 դպրոց, Մաշտոցի փ․1)ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ինչ-որ թղթից արտագրություն է արել՝ միաժամանակ նայելով ընտրողների ցուցակին։ Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձը պահանջել է դադարեցնել արտագրությունը, որից հետո հանձնաժողովի անդամը թաքցրել է թուղթը։

30/04(թիվ 19 դպրոց, Չուխաջյան փ․ 12 ա)և 30/10 ընտրատեղամասերում վստահված անձը տեսել է, թե ինչպես է ընտրողը նկարում քվեաթերթիկը։ Ոստիկանի պահանջով նկարները ջնջվել են, իսկ քվեաթերթիկը՝ մարվել։ Կազմվել է արձանագրություն։

30/30 (Կենտրոն համալիր-մարզադպրոց, Հերացու փ․ 41 ) ընտրատեղամաս է այցելել ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որն այդ ընտրատեղամասի ընտրողը չի հանդիսանում։ Ընտրատեղամասից հեռանալու պահանջին արձագանքել է, որ այդտեղ քվեարկում է իր կինը և չի հեռացել։

30/49 ընտրատեղամասում (թիվ 7 դպրոց Շիրակի խճուղի 64) ստորագրել են ուրիշ անձի անվան դիմաց։ Կազմվել է արձանագրություն։

30/06 (Երևանյան խճուղի 64 ա) ընտրատեղամասից վստահված անձն ահանազանգում է, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության վստահված անձը ընտրողների ցուցակից թվեր է դուրս գրում և փոխանցում անհայտ անձանց։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31