Լրահոս
Օրվա լրահոսը

Համատարած ընտրախախտումներ Վանաձորում և Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրություններին. զեկույց

Հոկտեմբեր 02,2016 15:02

Ընտրատարածքներ թիվ 30, 34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:   Այս ընտրություններին բնորոշ են տեղամասերի մոտ կուտակումները, ընտրողներին ուղղորդելը, դիտորդների աշխատանքը խոչընդոտելը:

Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում արձանագրվել են հետևյալ խախտումները.   Կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ուղղորդումներ Վանաձորի 30/58 տեղամասում ՀՀԿ վստահված անձը, ով թաղապետ է և ԲՀԿ կուսակցության վստահված անձը ուղղորդել են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո վերոնշյալ անձինք հեռացել են:

Գյումրիի թիվ 34/21 տեղամասում Բալասանյան Դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ իրենց ձեռքում եղած ցուցակներով ուղղորդել են ընտրողներին:

Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները ընտրողներին ուղղորդել են նաև թիվ 34/64 և 34/65 տեղամասերում: Խախտումների մասին ահազանգվել է հանձնաժողովների նախագահներին, վերջին դեպքում ներկայացվել է գրություն ՏԸՀ:   Գյումրիի թիվ 34/13 տեղամասում ՀՅԴ կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամը հետևում է, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը և այդ մասին նշումներ անում իր մոտ:

Նույն գործողությունը կատարել է թիվ 34/22 տեղամասի վստահված անձնանցից մեկը և թիվ 34/06 տեղամասում՝ «Բալասանյան Դաշինքի» ներկայացուցիչը: Բոլոր երեք դեպքերում զգուշացվել է հանձնաժողովների նախագահներին: Գյումրիի թիվ 34/10 տեղամասում հանձնաժողովի անդամ Խաչատուր Խաչատրյանի մոտ ցուցակներկան:   Թիվ 34/06 տեղամասում ցուցակների հետ կապված անճշտություններ են արձանագրվել, հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո անձնագրային բաժնի միջոցով անճշտությունները վերացվել են:

Դիտորդները ահազանգել են, որ թիվ 34/07 տեղամասում ոմն Սիրանուշ Թադևոսյան, ում մոտ ցուցակներ են եղել, կեղծ փաստաթղթերով մուտք է գործել ընտրատեղամասի տարածք: Հանձնաժողովի նախագահի միջամտության արդյունքում նա հեռացվել է տեղամասից:

Ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայություն   Թիվ 34/56 և 34/16 տեղամասում նույն կուսակցության երկու վստահված անձինք են եղել, ովքեր նաև խոչընդոտել են դիտորդների աշխատանքը: Նույն տեղամսում կուսակցություններից մեկի ներկայացուցիչը փորձել է քարոզչություն իրականացնել: Երկու դեպքում էլ հանձնաժողովի նախագահին հայտնելուց հետո խախտումը վերացվել է: Խախտումը վերացվել է նաև թիվ 34/48 տեղամասում ավագանու անդամի թեկնածուի ներկայության դեպքում:   Թիվ 34/59 տեղամասում ևս կողմնակի անձինք են եղել:   Թիվ 30/58 տեղամասում ՀՀԿ երկու վստահված անձ ստիպել են իրենց գրանցել, ահազանգելուց հետո խախտումը վերացվել է:

Կուտակումներ, ընտրողների տեղափոխում   Վանաձորի թիվ 30/25 և 30/51 տեղամասի բակում կուտակումներ են նկատվել: Առաջին դեպքում խնդիրը լուծվել է, երկրորդ դեպքում հաղորդում է ներկայացվել՝ պահանջելով սահմանել ուժեղացված օպերատիվ հսկողություն՝ կանխելու և բացահայտելու նման դեպքերը:

Թիվ 34/78 տեղամասում Գյումրիի տուն-ինտերնատի շահառուների քվեարկությունը կազմակերպվել է նրանց տեղափոխող մեքենայի մեջ: Արձագանքման շրջիկ խումբ է ուղարկվել:

Թիվ 34/79 տեղամասում կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա է եղել տեղամասում: Հանձնաժողովի նախագահին զգուշացվել է, սակայն հարցը չի լուծվել: Արագ արձագանքման խմբեր ուղարկելուց և համապատասխան գրություն ուղարկելուց հետո խնդիրը ժամեր անց  լուծվել է:

Քվեարկության կարգի այլ խախտումներ   Թիվ 30/01 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկել է մյուսի փոխարեն: Թիվ 34/21 տեղամասում «Բալասանյան Դաշինք» գրառմամբ արկղով սնունդ են հանձնել հանձնաժողովի նախագահին, դրա վերաբերյալ գրություն է պատրաստվել:

Թիվ 30/01 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկել է մյուսի փոխարեն: Թիվ 30/16 տեղամասում թյուրիմացություն է առաջացել ծրարի հետ կապված. քվեախցիկից դուրս գալուց հետո ընտրողը հայտարարել է, որ իրեն ծրար չի տրվել: Թիվ 34/13, 34/22, 34/65 տեղամասերում վստահված անձինք ցուցակներից դուրս են գրում քվեարկությանը մասնակցած անձանց անունները: Միջամտության արդյունքում խախտումները վերացվել են:

Թիվ 30/48 տեղամասում խնդիրներ են առաջացել նաև ծրարների հետ կապված, որի մասին մատյանում գրառում է արվել: Թիվ 30/47 տեղամասում ջարդվել է լրատվամիջոցի ներկայացուցչի հեռախոսը, որով տեղամասում նկարահանում է իրականացվել:

Ժամը 12:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում քվեարկությանը մասնակցել են 7056 ընտրող:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31