Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Araratnews.am-ի լրագրողին ճանկռել են ու կոտրել հեռախոսը

Հոկտեմբեր 02,2016 14:53

«Հետքը» տեղեկացրել է, որ Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:  Շողիկ Գալստյանը «Հետք»-ին հայտնել  էր, որ այդ անձանցից մի քանիսը վաղ առավոտից տեղամասի շրջակայքից չեն հեռացել, մի քանի անգամ ուղեկցել են ընտրողների, տարածքում գտնվող քաղաքացիների հետ վիճաբանության մեջ մտել անհայտ պատճառներով, պարբերաբար խոսել Հանրապետական կուսակցության վստահված անձ Ռոման Ավագյանի հետ:

Քանի որ Շողիկի հեռախոսը վնասված էր, եւ նրա հետ հնարավոր չէր կապվել, Aravot.am-ը մեկնաբանության համար զանգեց Araratnews.am կայքի գլխավոր խմբագիր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանին։

«Ես էլ մեկ ուրիշ ընտրատեղամասում եմ գտնվում, եւ չի բացառվում, որ այստեղ էլ նման դեպք լինի»,-ասաց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ իրենց լրագրողն արդեն դիմել է ոստիկանություն: « Հիմա մեր` 24 ընտրատեղամասում էլ նույն վիճակն է, մարդ կա առավոտից ընտրատեղամասի առաջ կանգնած մարդկանց ուղղորդում է, դիմել ենք ոստիկանություն, խոսք տվեցինք  գործողություններ ձեռնարկել, բայց ժամը 14:30-ի դրությամբ դեռ ոչինչ չեն ձեռնարկել, մինչդեռ առավոտվա ժամը 8-ից այդ մարդն այստեղ է»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, նույն գործելաոճն է, ոչնչով չտարբերվող. «Մարդկանց ուղղորդում են, մարկանց հոսքերը պահի տակ շատանում են, իրար բարեւ են տալիս…Մի խոսքով, բոլորիս նկատմամբ, երկրի նկատմամբ էժան տականքություն են անում, լրագրողի վրա էլ հարձակվել են, ճանկռել աղջկան, հարվածել են: Շողիկն ասել է` ես լրագրող եմ, իրավունք ունեմ, չեն լսել: Հիմա մեր մոտ էլ էլի ՀՀԿ-ի ներկայացուցիչը նույն կերպ է իրեն պահում, ինչ խոսում ենք` դուրս է գալիս մարդկանց խաբար է տալիս»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս միջադէպի մասին բան չունեմ ասելիք,
    սակայն հետեվում այն ուղիղ եթերով հաղորդումին որ սփռվում է լրատվական ծանօթ գործակալութեան մը կայքէջում, որ իբրեւ թէ շատ փրոֆեսիոնալ է

    շշմեցուցիչ է լրագրոծները վերաբերմունքը…
    չափազանց կռվազան, անոնք ուղղակի խանգարում, գրգռում են… քվէարկողներին !

    օրինակի համար, ամբաստանական, հանդիմանական շեշտով հարց են տալիս տարեց քվէարկոծներին թէ եդ ո՛վ ա, հա՛ ձեզ ընկերակցում, ինչի՞ համար…

    սակայն ե՞րբ եւ ո՞ւր է արգիլվում որ որեւէ կուսակցություն անձեր ուղղարկէ որ տներից քուեարկողներ առնեն ու տանեն քվէարկելու !!!

    որեւէ ընտրություն, բացահատօրէն եւ ամնենայն օրինականությամբ, այդպէս տեղի կ’ունենա աշխարհի ամէն կողմ

    այդ լրագրողները երբեւիցէ սերտե՞լ են այդպիսի օրինավոր ընտրություններ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31